Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ինչ են քննարկել

Ինչ են քննարկել
04.09.2015 | 12:52

Սահմանադրական բարեփոխումների քննարկման համար օրերս նախագահի նստավայրում էին ԱԺ որոշ պատգամավորներ (Արագած Ախոյան, Կարո Կարապետյան, Արայիկ Գրիգորյան, Հարություն Ղարագյոզյան, Գրիգորի Մարգարյանը, Բազմասեր Առաքելյանը, Մարտուն Գրիգորյան, Մուշեղ Պետոյան, Դավիթ Քոչարյան, Ռուստամ Գասպարյան): Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ վերջիններս անգամ իրենց «աշխատավայրում»` ԱԺ-ում, որևէ օրենքի քննարկման ժամանակ կես բառով իսկ սեփական կարծիքը չեն հայտնում, ո՜ւր մնաց մայր օրենքի շուրջ դատողություններ անելը, և հետաքրքիր է՝ ի՞նչ են խոսել նրանք նախագահի հետ: Պատգամավորի մանդատ ունեցող այս մարդկանց մեծ մասին, մեղմ ասած, ամենևին էլ հետաքրքիր չեն՝ սահմանադրությո՞ւն կփոխեն, թե՞ Հայաստանը կբռնակցեն այլ պետության, կարևորն իրենց բիզնեսի համար ոչ օրենքով սահմանված կանոնները չխախտվեն:

Իհարկե, հայտնի է հանդիպման թեման, բայց նրանցից քանիսն են սահմանադրության նոր տեքստին ծանոթ, քանի հոդվածի առնչությամբ մոտեցում ունեն: Եթե այս հարցերն օդում են, ապա ի՞նչ է քննարկել գործարար պատգամավորների խումբը նախագահականում: Մի տեսակ անհարմար էլ է, որ այս լուրջ փաստաթղթի շուրջ նման անլուրջ հանդիպում է լինում: Իսկ եթե այլ հարցերով են հավաքվել խորհրդարանի աշխատանքների հետ «հավես» չունեցող պատգամավորները, գոնե «սահմանադրական բարեփոխումների» անունը դրան չկպցնեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ